Հաշվի առնելով անցած դարի կեսերին մայրենի լեզվի իրավունքների դեմ մի շարք ընդվզումներ` 1999-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակեց Մայրենի լեզվի միջազգային օր` ի նպաստ մայրենի լեզուների իրավունքների ճանաչման եւ գործածության աջակցման։
Մեր տեսակն իրեն ավելի խորը դրսևորում է լեզվի միջոցով. պահպանելով լեզուն՝ պահպանում ենք մեր ինքնությունը։ Այս առթիվ՝ նշանավոր մարդկանց ասույթները իմ մայրենի լեզվի՝ ՀԱՅԵՐԵՆԻ մասին։