Մի անգամ ականջիս հասավ այսպիսի մի լուր. ասում են, որ օտարերկրացիները զարմանում են հայերի այն պարծանքի վրա, որ մենք ունենք մեր մայրենի լեզվի, մեսրոպյան այբուբենի, մեր գրի և գրականության հանդեպ: Դե իհարկե, «մեզ չի հասկանա օտարերկրացին», բայց կարևորն այդ չէ: Կարևոր է, որ մենք ինքներս անչափ սիրենք մեր լեզուն և հպարտանանք նրանով:
Այսօր տոն է: Նոր տարին չէ, ոչ էլ Սուրբ Ծնունդը: Այսօր Մայրենի լեզվի օրն է՝ ոչ պակաս կարևոր տոն հայի կյանքում: Գրադարանը սիրով շնորհավորում է բոլոր հայերի մայրենի լեզվի տոնը և մատուցում ձեզ այս նվերը: