Փետրվարի 21-ը ՄԱԿ-ի որոշմամբ մայրենի լեզվի միջազգային օրն է: Այդ առիթով անցկացրեցինք սոցիոլոգիական (ընկերաբանական) հետազոտություն. «Մայրենի լեզվի իմացությանմակարդակի կարևորումը հայաստանյան տարբեր շերտերում» թեմայով: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հետազոտության համառոտ արդյունքները: Հարցումն անցկացվել է 100 հոգու շրջանում, հաշվի առնելով հանրապետության բնակչության սեռատարիքային կազմը, Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում: Հարցվածների 26 -ը խուսափեցին մասնակցել հարցմանը: «Տեղյակ ե՞ք, որ փետրվարի 21-ը մայրենի լեզվիմիջազգային օրն է» հարցին դրական պատասխան տվեցին հարցվածների 24 %-ը, բացասական` 50 %-ը: Նշված իրողությունը վկայում է մեր համաքաղաքացիների իրազեկվածության ցածրմակարդակի մասին: Հայերենը մայրենի լեզու են համարել հարցվածների 97 %-ը: Հարցվածների 3%-ը սփյուռքահայեր էին: 3 %-ի մայրենի լեզուն ռուսերենն է` ՌԴքաղաքացի,ազգությունը՝ռուս, ՀՀ քաղաքացի,ազգությունը՝հայ,հոգով՝«ռուս», և Ուկրանիայի քաղաքացի,ազգությունը՝հայ: Վերը նշվածը, մեղմ ասած, անհանգստության հիմքեր էստեղծում: «Կարծում ե՞ք հայերենը բավականաչափ անաղարտ է գործածման ոլորտում, թե ինչ որ քայլեր պետք է ձեռնարկվեն» հարցին . այո պատասխանեց-37 %-ը , ոչ-29 %, կարիքչկա-27%, չի կարող ասել-7 %: Խիստ մտահոգիչ է «Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում» հարցադրման պատասխանը: Մեծահասակաները կարծում են,որ երիտասարդների ձեռքում է լեզվիպահպանման խնդիրը,իսկ հարցմանը մասնակցած երիտասարդների 40%-ը պնդում է, որ «Մենք բավականաչափ մեծ չենք որևէ բան փոխելու համար...»: Իսկ լուծման տարբերակներնընդհանրական էին, կրկնվող: Ահա լուծումները` խոսել միայն գրական հայերենով,շատ գրքեր կարդալ,որպեսզի ավելանա բառապաշարը,ազատվել ԺԱՐԳՈՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ,այլալեզուբառերից և վերջապես. «АРМЯНИ ДОЛЖНЫ КУЛЬТУРНО ГОВОРИТЬ» (ազգությամբ ռուսի կարծիք): Նրանք, ովքեր քայլեր ձեռնարկելու կարիք չէին զգում, իրենց պատասխանըհիմնավորում էին նրանով, որ մակարդակի բարձացման հետ էլ դա էլ կլինի,կամ էլ բավարարվում էին այժմյան խոսակցական հայերենով: Ծիծաղելի էր, որ ոմանք գիտեին, թե փետրվարի 21-ը ՄԱՅԱՆԵՐԻ միջազգային օրն է, իսկ մի կին մտածում էր, թե մենք Եհովայի վկաներ ենք: Ինչևէ, «դիմադրելով» մարդկանց տարօրինակ հայացքներին, հարցերին, կարող ենք ասել՝մեր առաքելության այս փուլն ավարտված է: Սակայն միայն այս փուլը: Նախագիծը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ այս հարցին լուծում չի տրվել:
Հ. Գ. Մեր հարցման ընթացքը ձայնագրված է:
Իզաբելլա Խանզրատյան, Աստղիկ Մարկոսյան, Արտավազդ Սողոմոնյան, Վահե Ղարիբյան, Նարեկ Հովակիմյան, Արեգ Հովակիմյան