Ողջյուն, կրթահամալիր:Այսօր մենք՝ մեր դասարանի Մարիամը, Անահիտը, ես, 8-3դասարանի Գայանեն, Մարիան, Իրինան, Տաթևը ընկեր Ժաննայի հետ ուղևորվեցինք Գեղարվեստի դպրոց: Ասեմ, որ այնտեղի մայիսյան հավաքը յուրօրինակ էր: Ավագ դպրոցի սովորողները դաս էին տալիս կրտսեր դպրոցի սովորողներին: Կրտսեր դպրոցի մի խումբ սովորողներ նկարում էին, մի խումբը պար էր բեմադրում Անիի և Մարինայի հետ միասին, մյուսները դպրոցի ծաղիկներն էին ջրում: Սովորողների մի խումբ էլ զբաղված էր համեղ ուտեստներ պատրաստելով: Ասեմ` նրանց մոտ դա շատ լավ էր ստացվում, քանի որ ամբողջ դպրոցով մեկ հիանալի հոտ էր տարածվել: Իրոք, շատ հետաքրքիր էր Գեղարվեստի մայիսյան հավաքը: Բոլորը ինչ որ գործով էին անում, նույնիսկ պարտեզ հաճախող երեխաները, ովքեր ընդամենը 3 տարեկան էին: Մի զարմանալի և շատ հաճելի անցուդարձ էր այնտեղ:
Ահա և մայիսյան հավաքը Գեղարվեստում: Հա, չմոռանամ ասել, որ մենք նաև եղանք նաև Գեղարվեստի ցուցասրահում: