Մայիսյան հավաքին մասնակցելու հրավերներ ոչ միայն ուղարկում ենք ԶԼՄ-ի ու անհատական էլեկտրոնային հասցեներին, այլ նաև՝ mamul.am կայիքի միջոցով: Այս հայտարարությունը տարածել է Սահակյան Նարեկը:
Եվ քանի որ խոսում ենք այս կայքի մասին, այս հղումով էլ դուք կարող եք տեսնել կրթահամալիրի պաշտոնական էջը, որտեղ հրապարակվում են կրթահամալիրի մասին նյութեր:
Ի դեպ, այս կայքը բաց է բոլորի համար: Ցանկացողները կարող են գրանցվել ու նյութեր հրապարակել: Սա լավ հնարավորություն է դասարանը՝ խմբագրություն նախագծի համար, որի ընթացքում սովորողներն իրենք կարող են այստեղ նյութեր հրապարակել: