Մայիսյան հավաքի այս օրը սկսվեց նոր համակարգիչների ներկայացմամբ: Միաժամանակ երկու վայրում կազմակերպվել էր սեմինար, որտեղ ներկայացվում էին նեթբուքերի առավելությունները, «Տիգրան Հայրապետյան» գրադարանում կրտսեր դպրոցի սովորողների համար, իսկ Ավագ դպրոցի ակումբում՝ ավագ դասարանցիների համար:
Այս համակարգիչը Intel ընկերության վերջին թողարկումն է և իր հնարավորություններով չի զիջում նոթբուքերին: Միայն չափսերով է փոքր: Նեթբուքերից մի քիչ ծանր է, քանի որ ունի հատուկ պաշտպանիչ պատյան, որը օգնում է չվնասվել ընկնելու ժամանակ:
Նեթբուքն ունի HD որակի վեբտեսախցիկ:
Գինը 156000 դրամ է: Հնարավոր է այն ձեռք բերել 24 ամիս մարելու պայմանով:
Այս համակարգիչները Հայաստան է բերում Յունիքոմփ ընկերությունը, որը շահել է մրցույթում: Մրցույթը հայտարարել է ՀՀ կառավարությունը՝ մեկ սովորողին մեկ համակարգիչ ծրագրի համար:
Գրքերի ու տեղեկատվական տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի ներկայացուցիչ ընկեր Ժաննան ասաց, որ իրենցից գնելով մենք կխնայենք 15 տոկոս, իսկ ուրիշ տեղերից գնելով ավելի թանկ կլինի:
Աստղիկ Մարկոսյան
Լուսանկարները՝ Աստղիկ Մարկոսյանի, Սոնա Արսենյանի