Հունիսի 17-20-ը կրթահամալիրում լինելու է թարգմանչական ստուգատես, որին մասնակցելու են 5-12-րդ դասարանների սովորողները, օտար լեզուների դասավանդողները, այլ դասավանդողներ:
Ստուգատեսի մասնակցության համար ստեղծվում են ուսումնական տարվա ընթացքում կատարած թարգմանչական աշխատանքը ներկայացնող պրեզենտացիաներ, որոնք մինչև հունիսի14-ը տեղադրվում են «Ստուգատեսներ» ենթակայքում, ստուգատեսի էջում։ Ներկայացվում են ուսումնական տարվա և ամառային ճամբարի ընթացքում կատարված`
- սովորողների անհատական և խմբային թարգմանություններ, օտար լեզվով ստեղծած ուսումնական նյութեր, տեսաֆիլմեր, ամառային ճամբարի ընթացքը լուսաբանող տեղեկատվական նյութեր օտար լեզուներով.
- տարբեր առարկաների դասավանդողների` մենակ կամ խմբով (սովորողների, գործընկերների հետ) կատարած կամ իրենց ղեկավարությամբ սովորողների արած թարգմանությունները, ուսումնական նյութերը.
- օտար լեզուներ դասավանդողների բլոգները։
Ստուգատեսն ունենալու է հետևյալ անվանակարգերը.
1. Հոդվածի թարգմանություն հայերենից օտար լեզու
2. Հոդվածի թարգմանություն օտար լեզվից հայերեն
3. Տեղեկատվական նյութի թարգմանություն հայերենից օտար լեզու (սովորողներին խորհուրդ է տրվում թարգմանել իրենց դպրոցների ենթակայքերում տեղադրված տեղեկատվական նյութերը )
4. Տեղեկատվական նյութի թարգմանություն օտար լեզվից հայերեն
5. Օտար լեզվով ուսումնական նյութ
6. Գրական ստեղծագործության թարգմանություն հայերենից օտար լեզու
7. Գրական ստեղծագործության թարգմանություն օտար լեզվից հայերեն
Թարգմանչական ստուգատեսի աշխատակարգը
Ստուգատեսին ներկայացված աշխատանքների ցուցադրություններ և կլոր սեղան-քննարկումները կլինեն մայիսի 17-20-ը` ժամը 9.20-10.30, գրադարանում։
- Հունիսի 17-ին` կլոր սեղանը վարում են կրտսեր դպրոցներում օտար լեզու դասավանդողները
աշխատանք ներկայացնում են 5-6-րդ դասարանների սովորողները, դասավանդողները, մասնակիցներ` միջին և ավագ դպրոցների օտար լեզուների դասավանդողներ, դպրոցների ղեկավարներ, ծնողներ։
- Հունիսի 18-ին` կլոր սեղանը վարում են միջին դպրոցի դասավանդողները. աշխատանք ներկայացնում են կրթահամալիրի 7-9-րդ դասարանների սովորողները և դասավանդողները, մասնակիցներ` կրտսեր և ավագ դպրոցների օտար լեզուների դասավանդողներ, դպրոցների ղեկավարներ, ծնողներ։
- Հունիսի 19-ին` կլոր սեղանը վարում են ավագ դպրոցների դասավանդողները. աշխատանք ներկայացնում են կրթահամալիրի 10-12-րդ դասարանների սովորողները և դասավանդողները, մասնակիցներ` կրտսեր և միջին դպրոցների օտար լեզուների դասավանդողներ, դպրոցների ղեկավարներ, ծնողներ։
- Հունիսի 20-ին` թարգմանչական նոր նախագծերը ներկայացնում են ագլախոսների ակումբները, «Հեռադիտակ»-ը, «Լուսաստղ»-ը։
- Հունիսի 21-ի մեդիաուրբաթին` ստուգատեսի արդյունքների ամփոփում։
Թարգմանչական ստուգատեսի պատասխանատու` Յուրա Գանջալյան