Սեպտեմբերի 17-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն իր դռները բացեց Արգենտինայից ժամանած հյուրերի առաջ: Նրանք Բուենոս Այրեսի Մխիթարյան վարժարանի սաներն ու ուսուցիչներն էին: Սեբաստացիները ջերմ ընդունելություն ցուցաբերեցին արգենտինահայերին: Պատրաստվել էր փոքրիկ միջոցառում, որը հագեցացած էր երգ ու պարով: Ցուցադրվեց նաև կրթահամալիրի մասին պատմող կարճամետրաժ ֆիլմ:
Արգենտինահայերն ապացուցեցին, որ ապրելով արտերկրում, չեն մոռացել հայկական մշակույթը, հայկական պարերը: Նրանք պարզապես ապշեցրին ներկա գտնվողներին, երբ պարցեին իրենց «լորկեն»:
Տոնական միջոցառումից հետո դպրոցի սաները հյուրերի հետ շրջեցին դպրոցում, նրանց ծանոթացրեցին դպրոցի կանոններին, այցելեցին լաբորատորյանեը, ընթերցարանը, ինչպես նաև երաժշտության սենյակ, որտեղ ունկնդրեցին Կոմիտասի երգերը` Սեբաստացիների կատարմամբ: Դիտեցին նաև գեղարվեստի դպրոցի թատերական ակումբի սովորողների պատրաստած էտյուդը, իսկ արհեստագործական դպրոցի հմուտ խոհարարների պատրաստած ուտելիքները ճաշակելուց հետո գնացին սպորտդահլիճ, որտեղ էլ լիցքաթափվեցին` խաղալով վոլեյբոլ և թենիս :
Թեև օրը շատ հագեցած էր, բայց շուտ անցավ: Սակայն Սեբաստացիների հանդիպումն արգենտինահայերի հետ շարունակական կլինի:
Կարինե Կիրակոսյան, ավագ դպրոց-վարժարան, 10-րդ դասարան