Կիրակի. հանգստյան օր: Բայց սեբաստացիների համար այդ օրը տանը, բազմոցին տրված հանգիստ չէր կարող լինել, այլ` բարձունքների նվաճման օր էր:
Անցած կիրակի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաները նվաճեցին Կաքավաբերդի բարձունքը: Թեև դժվարությամբ, բայց մենք հաղթահարեցինք բոլոր դժվարությունները, անցանք անանցանելի տեղերով, պայքարեցինք թե քամու , թե անձրևի դեմ, և 5 ժամում հաղթահարելով բարձունքը, եռագույնը ծածանեցինք սարի գագաթին:
Հոգնածությունը մեզ չխանգարեց. Կաքավաբերդի բարձունքը նվաճելուց հետո իջանք Աստղիկի ջրվեժ: Թեև ճանապարհը խորդուբորդ էր, տեղ- տեղ անանցանելի և բավական վտանգավոր, այդ գեղեցկությունը տեսնելու համար մենք այս մի արգելքն էլ անցանք: Եվ կարող ենք վստահ ասել, որ մեր՝ սեբաստացիների առաջ ոչ մի անանցանելի բարձունք չկա: Իսկապես, շատ ճիշտ է ասված. «Լեռան բարձունքին օրն ուշ է մթնում» : Վերադարձանք հիանալի տպավորություններով և բարձր տրամադրությամբ :