Այսօր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի միջին դպրոցի դասարաններում կազմակերպվել են բաց դասեր: Թեմաները հետևյալն են՝ «Վիկտոր Համբարձումյան» և «Կոմիտաս» նախագծեր, մայրենիի, ռուսերենի, բուսաբանության և քիմիայի բաց դասեր:
Բուսաբանության դասասենյակում մենք հանդիպեցինք յուրահատուկ բույսերի, որոնք հենց իրենք` աշակերտներն են աճեցրել: 9-րդ դասարանցիները կազմակերպել էին Վիկտոր Համբարձումյանին նվիրված ծրագիր, որի ամփոփումը տեղի ունեցավ այսօր: Տեղի ունեցավ նաև Կոմիտասի ծրագրի ամփոփումը: Միջին դպրոցում բաց դասերը շարունակվում են:
Կարինե Կիրակոսյան, Գառնի Մութաֆյան, ավագ դպրոց-վարժարան, 10-րդ դաս. info.mskh ակումբ