• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հայ կոմպոզիտորների փողային և կամերային ստեղծագործությունների համերգ

Հայաստանի Կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը

Մշակույթի աջակցման խորհրդի հովանավորությամբ

ներկայացնում է

 Հոկտեմբերի 23-ին՝ ժամը՝ 19:00, Երևանի Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի կունենա հայ կոմպոզիտորների փողային և կամերային ստեղծագործությունների համերգ:

Ծրագրում՝

Գագիկ Հովունց, 2 պիես հոբոյի և դաշնամուրի համար, 5 Պիես-մոնոգրամ դաշնամուրի համար                                                                                       

Ռուբեն Սարգսյան, «Ներսես Շնորհալի» պոեմ ֆլեյտայի և դաշնամուրի համար

Ստեփան Շաքարյան, «Տարանտելլա» փայտյա փողային կվինտետի համար

Մարտին Վարդազարյան, «Հումորեսկ» փայտյա փողային կվարտետի համար, խմբերգ «Մշտադալար ծառ»

Ալեքսանդր Հարությունյան, «Սյուիտ ժողովրդական թեմաներով» փայտյա փողային կվինտետի համար

Արմեն Բոյամյան, «Մանրանվագներ» գործիքային եռյակի համար

Դավիթ Ազարյան, «Ժաննա  դ՝Արկ» դաշնամուրի համար

Վահրամ Բաբայան, Կոնցերտ գործիքային կվինտետի համար

Ղազարոս Սարյան, Լարային կվարտետ թիվ 2

Էրիկ Հարությունյան, խմբերգ «Ես հովիկ լինեյի»

Դավիթ Հալաջյան, խմբերգ «Սանդ կըծեծեմ»

Ռոբերտ Ամիրխանյան, խմբերգ «Երազի իմ երկիր»

 

Կատարողներ՝ ՀՀ վաստակավոր արտիստ՝ Տիգրան Գևորգյան (Ֆլեյտա), ՀՀ վաստակավոր արտիստ՝ Ստանիսլավ Մանուչարյան (կլարնետ), Անդրկովկասյան մրցանակի դափնեկիր ՝ Հայկ Մանուկյան (ջութակ) , ՀՀ վաստակավոր արտիստ՝ Արմեն Մեսրոպյան (թավջութակ),Յուրի Գալստյան (դաշնամուր), Ռոբերտ Աբրամյան (հոբոյ), Արմեն-Լևոն Մանասարյան (դաշնամուր), Իռեն Պիչիկյան (ֆլեյտա), Լիլիթ Մարգարյան (հոբոյ), Երվանդ Մկրտչյան (կլարնետ), Ալեքսանդր Բուշկին (կլարնետ), Տաթևիկ Մարտիրոսյան (դաշնամուր), «Երիտասարդ Ձայներ» լարային քառյակ, Ալբերտ Թորսոյան (ֆագոտ), Արմեն Կարագյան(գալարափող), Արմենակ Թագորյան(թավջութակ), ԱրմանԱրուշանյան(հարվածայինգործիքներ), ՀՀ ԶՈՒ «Երգի և պարի համույթի» երգչախումբ, խմբավար՝ Ռադիկ Մելիքյան

 

Ներածական խոսք՝ երաժշտագետ Մերի Առաքելյանի

Մուտքն ազատ է: