• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ակումբից` ակումբ

Ես info լրագրողական ակումբից եմ: Հանգամանքների բերումով ակումբի դաս չարեցինք, գրիպը մեզանից, հույս ունեմ` ժամանակավորապես, խլել է մեր ակումբի ղեկավարին: Դե ես էլ պարապ չմնալու համար որոշեցի ուրիշ ակումբ գնալ: Ընկեր Լիլիթի հետ համաձայնության գալուց հետո գնացի ընթերցասերի ակումբ: Ձեզ կներկայացնեմ  իմ անցկացրած 2 ժամը ընթերցասերի ակումբում: 
Մտա դասասենյակ և մնացի ապշած: Մտածում էի այնտեղ ծափ ու ծիծաղ  չկար: Լուրջ նստած գիրք են կարդում: Բայց արի ու տես, որ պատկերացումներս իրականության հետ ընդհանրապես  կապ չունեին: Բոլորը ասում-խոսում ծիծաղում էին:  Պարզ, անկեղծ մարդկանց շրջապատում ինձ շատ լավ էի զգում: Բոլորը ինձանից տարիքով մեծ էին: Որպես փոքր՝ ուզում էի ինչքան հնարավոր է շատ բան սովորել, բոլորից դրականը, լավը վերցնել: Ըս իս` դա մարդուն շատ է հասունացնում:  2 ժամում շատ բան իմացա: Հուսամ, դա կկիրառեմ կյանքում:
Առաջին ժամի  թեման  քրիստոնեությունն էր՝ Աստվածաշնչի բովանդակությունը, աղանդները, դրանց նշանակությունը: Մի խոսքով, հետաքրքիր քննարկում, հետաքրքիր կարծիքներ ու տեսակետներ: Բոլոր կարծիքները` Աստվածաշնչի մասին, քրիստոնեության և մյուս կրոնների տարբերության մասին, շատ հակասական էին և երկար քննարկման արժանացան:
Քննարկում էին Աստվածաշնչի և «Հարի Փոթեր» ֆիլմի գրքի տարբերություները (այդ գրքերը ամենակարդացվող գրքերի ցուցակում են): Փորձում էին տալ բացատրություն,  թե ինչու են հատկապես այդ գրքերը կարդում, և որքանով «Հարի Փոթեր» ֆիլմի հայտնվելուց հետո գրքի ընթերցանությունը նվազեց:
Իսկ  երկրորդ ժամին վերլուծում էին իրենց կարդացած գրքերը: Ի՞նչ գրքեր են կարդում, ո՞ր գիրքն է, որ լուրջ ազդեցություն է թողել, ինչպե՞ս են կողմնորոշվում գիրք ընտրելիս, արդյո՞ք ընդունում են խորհուրդները, թե՞ ընտրությունն անում են ինքնուրույն: Ոմանք կարծում էին, որ ընդունել դիմացինի խորհուրդը գրքեր ընտրելիս պարտադիր չէ, իսկ ոմանք գտնում էին, որ լսել և ընդունել խորհուրդ պետք է: Արդեն հասկանալի է, որ թեժ քննարկումներ էին ընթանում: Իհարկե, այդ ամենի մեջ իր ուրույն տեղն ուներ հումորը, որն  անպակաս էր դասասենյակից:  
Դասի վերջում հանձնարարվեցին նոր թեմաներ, և դասն ավարտվեց նույն ուրախ մթնոլորտում:
Երկրորդ դասաժամի ընթացքում հասցրեցի շատ բան սովորել: Հուսամ՝ սա իմ վերջին այցը չի լինի ընթերցասերի ակումբ:
Կարինե Կիրակոսյան, Ավագ դպրոց-վարժարան, 10-րդ դաս.