• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Սեբաստացու օրերի» տոնական հարիսայի օրը սկսվե~ց

Լույսը դեռ չբացված, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն արդեն տոնական հանդերձանքով էր: Մայր դպրոցում հարսիայի համտեսի օր է նշանակված: Բոլոր դպրոցների սովորողները պատրաստում են իրենց սեղանները: Իսկ մարմարյա սրահում այս պահին մեկնարկել է տոնական միջոցառումը, որը սկսվեց «թթուդրիկի» հանդիսավոր բացումով: Այսօր լինելու են շատ անակնկալներ`որոնք լրջորեն պատրաստել են բոլոր դպրոցները, որոնք իրենց պատրաստած համարները կներկայացնեն հերթով: Տոնական օրը, ինչպես միշտ, գլխավորում են կրթահամալիրի տնօրեն տիար Բլեյանը եւ Բլեյան կրտսերը, մեր տոնի ամենափոքրիկ ու ամենասիրելի հյուրը` Դավիթը: Նա նույնպես մասնակցում է հարիսա ուտելու տոնակատարությանը: Նշենք նաև, որ այսօր` նոյեմբերի 16-ին, առավոտյան 9:30-ին, կրթահամալիրի մի խումբ սովորողներ ընկեր Արտակ Զարգարյանի գլխավորությամբ գնացին նախագահի նյստավայր:

Այսօրվա իրադարձությունների զարգացմանը կհետևի և ձեզ պարբերաբար կներկայացնի info ակումբը։

 Կարինե Կիրակոսյան, ավագ դպրոց-վարժարան, 10-րդ դաս.