Ինչու՞ է մայրենի լեզուն ընկալվում որպես մշակութային ինքնության նիշ, անընդհատ սահմաններ ջնջող աշխարհում ինչու՞ է կարևոր ինքնադրսևորվել սեփական լեզվով: Այսօր Հայաստանում և Սփյուռքում ապրող հայերենի լեզվակիր անհատը հիմքեր ունի՞ հայերենը համարելու որպես իր հոգևոր և նյութական կապիտալը զարգացնելու գործիք: «Երրորդ հազարամյակի» տաղավարում թեման քննարկում են լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը և բանաստեղծ, թարգմանիչ Գևորգ Գիլանցը: