Հեղինակային կրթական ծրագրերի հեղինակների մայիսյան 9-րդ հավաքում ներկայացնում ենք նաև հեղինակային երաժշտական կրթությունը։ Հայտարարվող մեդիահամերգ-ստուգատեսում հրապարակենք երաժշտության, պարի, թատրոնի հանրակրթական ծրագրերի, լրացուցիչ կրթության, առավոտյան ընդհանուր պարապմունքի, ծես-տոնի ծրագրերի արդյունքները։ Ապրիլի 12-ից մինչև մայիսի 12-ը սովորողների, դասավանդողների ուսումնական բլոգներում, դպրոցական կայքերում և mskh.am-ում ներկայանում են.
Եղեք անսպասելի և ստեղծական, օր առաջ հրապարակեք Ձեր մեդիահամերգի նյութը։ Ստուգատեսի արդյունքները կամփոփվեն մայիսյան հավաքում, ծրագրով նախատեսված «Ուսումնական համերգ նախագծերով»։
Սա լավ հարթակ է նախապատրաստվելու հունիսյան երաժշտական փառատոներին՝ «Անտիվիրուս Կոմիտաս», «Ռոք-ռեփ-փոփ»։