«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
2014թ. հունիսի 16-20
«Մեկ կադր, մեկ հայացք»
Հանրակրթական ամենամյա կինո-ֆոտո փառատոն
Փառատոն-մրցույթը բազմամեդիա է. ներառում է հետևյալ ձևաչափերը` ֆիլմ, ֆոտո-ֆիլմ, լուսանկար կամ լուսանկարչական շարք: Փառատոնին կարող են մասնակցել հանրապետության, Արցախի, այլ երկրների հանրակրթական դպրոցների սովորողները և դասավանդողները: Թեմատիկ, ժանրային, բովանդակային սահմանափակումներ չկան: Նախագծերի տևողությունը չպետք է գերազանցի 10 րոպեն, դրանք պետք է նկարված լինեն վերջին մեկ տարվա ընթացքում: Լուսանկարը կամ լուսանկարչական շարքը պետք է ունենան փոքրիկ տեքստային նկարագրություն: Խրախուսվում են հետաքրքիր և բովանդակալից նախագծերը:
Անվանակարգեր
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2014թ. հունիսի 15-ը։ Հայտում պիտի լինի ներկայացվող աշխատանքի հղումը, փոքր անոտացիա, տեղեկություն աշխատանքի հեղինակի (հեղինակների) մասին։ Հայտերը կարող եք ուղարկել susanemil@mskh.am էլեկտրոնային հասցեով:
Փառատոնի մրցանակը ուսումնական-ստուգատեսային ամառային ճամբարի ուղեգիրն է։
Մրցութային հանձնաժողով
Գայանե Առուստամյան /դասավանդող/, Էրիկ Բաբաջանյան /սովորող/, Կարինե Փանոսյան /լրագրողուհի, հոգեբան-գրաֆոլոգ/, Սուսան Ամուջանյան /դասավանդող/
Հունիսի 16-20
Ներկայացված աշխատանքների հրապարակում-քննարկում http://amudjanyan.wordpress.com բլոգում
11.00-12.00 Ֆիլմերի դիտում Մայր դպրոցում՝ մեդիասրահում. ներկայացնում է մրցութային հանձնաժողովը
14.00-15.00 Աշխատանքային հանդիպումներ Մեդիակենտրոնում