Առաջին անգամ, երբ ես մտա «Տիգրան Հայրապետյան» գրադարան, ինձ գրավեց Շեքսպիրի «Ամռան գիշերվա երազ» գիրքը: Այն ինձ այնքան դուր եկավ, որ անընդհատ գնում էի գրադարան, որպեսզի կարդամ այն: Եվ այդպես էլ սկսվեց իմ սերը գրքերի հանդեպ և իմ մուտքը դեպի գրադարան:
Յուրաքանչյուր գիրք գրադարանից վերցնելիս ընտրում եմ այն գիրքը, որը մոտ է իմ աշխարհին: Այն կարդալիս ես ոգևորվում եմ և ընկնում եմ այդ գրքի պատմության մեջ և դառնում նրա հերոսը. նրա հետ տխրում եմ, նրա հետ ուրախանում , նրա հետ զարմանում, մեկ-մեկ էլ նկատում եմ, որ աչքիցս արցունք է հոսում:
Երբ գրադարանում նստում և գրքեր էի կարդում, հասկացա, որ ինձ նաև դուր է գալիս գրադարանի աշխատանքը, թե ինչպես են տիկին Մարին և տիկին Նոննան գրքեր տալիս և վերցնում մյուս սովորողներից, թե ինչպես են գրքերը խնամքով դասավորում դարակների մեջ: Այդ աշխատանքն ինձ այնքան ոգևորեց, որ ես ինքնաբերաբար դարձա գրադարանի անդամ:
Հիմա գրադարանում ոչ միայն ընթերցող եմ, այլ նաև օգնում եմ գրքերը դասավորել, ինքս եմ գրքեր հանձնում սովորողներին, գրքերի մեջ կնիք եմ դնում և անգամ հասցրել եմ «Գրադարան նյուզում» նյութ թողարկել:
Գրադարանն ինձ տանում է մի աշխարհ, որտեղ ամեն ինչ հետաքրքիր է և անսովոր: