• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Խիզախ Պերսևսը (մաս 2)

Այդ քաղաքում, բարեբախտաբար, ապրում էր խիզախ Պերսևսը: Բոլորը շատ էին սիրում նրան, քանի որ բարի էր ու ոչ ոքից չէր վախենում: Երբ Գորգոն Մեդուզան մտավ քաղաք, Պերսևսը տանը չէր: Երեկոյան, երբ Պերսևսը տուն վերադարձավ, հարևանները պատմեցին կախարդ Մեդուզայի մասին:

-Չա՜ր, անսի՜րտ կախարդ,-բղավելով ասում էր նա,-գալիս եմ սպանելու քեզ:

Հարևանները, գլուխները տխուր թափահարելով, ասում էին.

-Քեզ նման շատերն են եղել, ովքեր ցանկացել են կռվել Գորգոնի հետ, բայց նրանցից ոչ ոք չի վերադարձել՝ վերածվելով քարի:

-Բայց ես չեմ կարող ձեռքերս ծալած նստել: Չէ՞ որ նա կոչնչացնի բոլորին: Այսօր ևեթ նրանից վրեժ կլուծեմ իր չար գործերի համար,-ասաց Պերսևսը և գնաց փնտրելու Գորգոն Մեդուզայի տունը:

Աղբյուրը` 5-րդ դաս.-ի ռուսերենի դասագիրք