Օրը հետաքրքիր էր և շատ հագեցած: ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի սովորողները առավոտյան Մարմարյա սրահում մասնակցեցին ընդհանուր պարապմունքի, որից հետո՝ սեմինարների: Աստղացուցարանում հետաքրքիր նյութ դիտեցին արեգակնային համակարգի մասին: Հիացած և վառ տապավորություններով ուղևորվեցինք Հիմնական դպրոց, ճաշեցինք և այցելեցինք Էջմիածին: Միացան նաև Միջին դպրոցի 8-րդ դասարանցիները:
Այցելեցինք երեք եկեղեցի: Եղանակը հրաշալի էր. զբոսնեցինք մի փոքր, քայլեցինք եկեղեցուց եկեղեցի: Օրն ամփոփեցինք Հիմնական դպրոցում, որտեղ հյուրերը ծանոթացան Հանրակրթական Դիջիթեքին, անվանակարգերին, անվանակարգերին ներկայացվող պահանջներին: Փորձեցին հասկանալ, թե ինչպես և ինչ անվանակարգով կարող են մասնակցել: