Առակը նվիրված է Հիսուսի երկրորդ գալստյանը։ Այն պատգամում է պատրաստ գտնվել այդ իրադարձությանը և անկարևոր հարցերով չշեղվել։ - Վահե Սարգսյան, 8-րդ դաս.
Առակում ձեթը խորհրդանշում է ողորմությունը, որի պակասից հիմար կույսերն, ի տարբերություն իմաստունների, չմտան երկնքի արքայություն: - Լիանա Վահանյան, 8-րդ դաս.
Առակի ասելիքն այն է, որ պետք է միշտ պատրաստ լինել Տիրոջ գալուստին, քանի որ չգիտենք նրա գալու ոչ օրը, և ոչ ժամը: - Սոնա Բեզիրգանյան, 10-րդ դաս.
Առակը ուսուցանում է, որ բոլորը պետք է պատրաստ լինեն Տիրոջ երկրորդ գալստյանը, չշեղվեն երկրորդական գործերով, որպեսզի վայելեն երկնային արքայությունը: - Նանե Սարգսյան, 10-րդ դաս.