Առակում այլաբանորեն ցույց է տրված Քրիստոսին սպասող մարդկանց հոգեվիճակը տասը կույսերի օրինակով: Առակը նրանցից հինգին անվանում է հիմար, հինգին՝ իմաստուն: Ըստ էության՝ նրանց տարբերությունը կայանում էր նրանում, որ իմաստունները ունեին իրենց հետ պաշար, իսկ հիմարները՝ ոչ: Քանի որ գիշերվա ծանրությունից բոլորն էլ քնեցին, ինչը համեմատական է հոգևոր թմբիրի հետ կամ անուշադրության: Սակայն ազդարարման ձայնը կարթնացնի բոլորին՝ նույնիսկ խորը քնածներին: «ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿԸ» այն X պահն է, երբ որ կգա փեսան: Եվ հենց այդ պահին յուղի պաշարի առկայությունը կամ բացակայությունը որոշում է կույսերի իմաստուն և հիմար լինելը: Քանի որ յուղը լապտերների վառելանյութն էր և մթության մեջ լույս ապահովելու միջոցն էր, ինչը խորհրդանշում է Քրիստոսի լույսը, այսինքն՝ աստվածային անպայման սերը, նրանով պաշարված լինելու հանգամանքն է միայն դառնալու որոշիչը Աստծո արքայություն մտնելու համար: Նրա պակասությունը համեմատական է այդ արքայության հետ անհամատեղելի լինելուն:
Ես ընտրել եմ 3-րդ աղոթքը: Երբ մենք ասում ենք այս աղոթքը, մենք խնդրում ենք Հոր՝ այսինքն Աստծո իմաստությունը: և խնդրում ենք, որպեսզի մենք չենթարկվենք փորձությունների: Խնդրում ենք, որպեսզի ասենք բարին և անենք բարին Տիրոջ առաջ: Այս բաները ամենակարևոր բաներն են մեր կյանքում, որպեսզի մենք լինենք իմաստուն և այդ իմաստությունը օգտագործենք այն մեզ տվողին մեծարելու համար: Մենք ապահովագրում ենք մեզ փորձություններից և մեղքերից այս աղոթքի շնորհիվ:
Աղոթքը շատ հակիրճ է և հեշտ հիշվող: Այս աղոթքում չկա ոչ մի ավելորդ բառ կամ տառ: Բայց «Իմաստութիւն Հօր, Յիսուս, տուր ինձ իմաստութիւն՝ զբարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ» արտահայտությունը ինձ համար ամենակարևոր բաներից է հոգևոր կյանքում: Երբ մարդ իմաստություն է խնդրում ոչ թե իր կարիերայի կամ անձնական կյանքի հաջողություների համար, այլ իմաստություն է խնդրում, որպեսզի բարի բաներ անի և խոսի Աստծո առաջ: Այն մարդը, որը հասկանալով և հավատալով ասում է այս աղոթքը, նշանակում է այդ մարդու համար չկա ոչինչ ավելի կարևոր, քան Աստծո վստահությունը և սերը: