Ամառվա երկրորդ ամիսը սկսվեց ծնողական հավաքով: Մինչ երեխաները պարում էին գրադարանի հարևանությամբ գործող պարասրահում` պարային խմբում, նրանց ծնողները մասնակցում էին տեղեկատվական սեմինարի: Սեմինարի նպատակն էր առավել մանրամասն ծանոթացնել կրթահամալիրի պետական քոլեջի գործունեությանը, միջին և նախնական մասնագիտական կրթության մասնագիտություններին, լրացուցիչ կրթության կարճաժամկետ դասընթացներին: Հրավիրեցինք մասնագիտական կրթություն ստանալու կրթահամալիրի պետական քոլեջում։
Արձագանքները դրական էին, սպասում ենք հայտերի: