09.05 – Հեռախոսազանգ. Զարդակիրառական և Դիզայն բաժինների ընդունելություն, վաղը կմոտենա՝ ավելի մանրամասն ծանոթանալու, հնարավոր է՝ պայմանագիր կնքելու:
10.30 – Դիմորդ, Համակարգչային ցանցերի և թվային միջոցների տեխնիկական սպասարկում – ցանկանում էր մեկ տարվա դասընթացով ուսուցում: Քանի որ Քոլեջում ուսուցումը 3 տարով է, հրաժարվեց:
10.45 – Դաստիարակ՝ 5 տարեկանների հետ աշխատելու համար
11.15 - Հեռախոսազանգ. Գրադարանային գործ, հնարավոր է՝ կկնքի պայմանագիր
12.25 – Խոհարար՝ Քոլեջի խոհանոցում աշխատելու համար
Օրվա ընթացքում պատասխանեցի հեռախոսազանգերին, քոլեջիկների հետ երգեցինք, որից հետո նրանք լողավազանում «գեղարվեստական չըփչըփոցներով» լողացան: «Բուսասեր» աշխատանքային ջոկատի անդամները Անահիտ Եղյանի հետ ջրեցին Քոլեջի բուսաբանական լաբորատորիայի ծաղիկները: Անահիտ Մելքոնյանի աշխատանքային ջոկատը կատարեց նկուղի մաքրում, խոտհունձ, Առվույտի դաշտի ջրում, լանջերի ստեղծում: