«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Դե սեբաստացիներիս համար ընթերցանությունը կենսակերպ է: Մենք մեր գրադարանի ընթերցասերներով այս նախագծի մշտական մասնակիցներն ենք: Անցած տարի էլ պարգև տնակը մեր կրթահամամիր ենք բերել: Բայց անկեղծ կլինեմ, արդեն սպառված էր այս նախագիծն ինձ համար, և միայն մի բան ինձ դրդեց մասնակցելու այս տարվա ծրագրին: Այն այս տարի մի քիչ այլ կերպ էր անցկացվում՝ նախագիծին արդեն ծանոթ փորձառու ընթերցողները պետք է իրենք վարեին հանդիպումները և վարակեին նոր մասնակիցներին ընթերցելու ցանկությամբ: Ես այդ «ստարիկներից» էի: Ես մասնակից եղա Լյոնեբեգացի Էմիլ Սվենսոնի դատավարությանը՝ դատապաշտպանի դերում: Կոլեգայիս հետ դատը, իհարկե, շահեցինք և Էմիլին արդարացրեցինք: Բավականին զվարճալի էր իրավաբանի մասնագիտությունը: