«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Նրա ստեղշծագործություններում շոշափվում են շատ նուրբ հարցեր, որոնք առաջին հայացքից, թվում է, աննկատ մանրուքներ են: Բայց նրա ստեղծագործությունները օգնեցին, որ ավելի լավ հասկանանք և զգանք այդ մանրուքների ամբողջ խորությունը և քաշը: Հասկացա, որ հասարակ ժեստով, խոսքով կամ աննրբանկատ վերաբերմունքով կարող ենք սպանել մարդու մեջ երազանքը: Հասկացանք, որ այն հասարակ հեծանիվ քշելը, որը գրեթե բոլորս ենք արել, ոմանց համար կարող է լինել և մնալ մանկության երազանք: Ստեղծագործությունները սովորեցրին, որ ցանկացած մանրուքի կարելի է վերաբերվել ինչպես ինչ- որ մեկի երազանքի: Նորայր Ասատրյան 10-րդ դասարան