ՀՐԱՄԱՆ N 17
07․02.2017թ.
Ֆիզիկայի հանրապետական օլիմպիադայի կրթահամալիրում դպրոցական փուլը պատշաճ կազմակերպելու նպատակով.
- ֆիզիկայի հանրապետական օլիմպիադայի դպրոցական փուլի կազմակերպման պատասխանատու ճանաչել Էմանուել Ագջոյանին.
- դպրոցական փուլը անցկացման պատասխանատու ճանաչել Ռինա Շագինյանին և Աննա Մարությանին.
- դպրոցական փուլը կազմակերպել 2017թ. փետրվարի 8-ին, ժամը՝ 13:00 կրթահամալիրի Ավագ դպրոցի ընթերցարանում.
- մասնակից սովորողներին (ցուցակը կցվում է) դպրոցների գրասենյակների միջոցով անհատապես տեղեկացնել օրվա, ժամի և տեղի մասին. սովորողները գալիս են իրենց անհատական գործիքներով և ունենում են գրիչ.
- Էմանուել Ագջոյանին` օլիմպիադայի ավարտից հետո, մինչև ժամը 17:00, լրացված պատասխանների թերթիկները՝ մեկ ընդհանուր փակ փաթեթով, հանձնել Ֆիզմաթ դպրոց (փաթեթի վրա գրել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր).
- Մարթա Ասատրյանին՝ ապահովել հիգիենիկ, ջեռուցվող, օդափոխվող միջավայր, խմելու ջուր, առաջին օգնության բուժծառայություն.
- օլիմպիդայի լուսաբանումը կազմակերպել կրթահամալիրի կայքում սովորողների միջոցով:
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան
Մասնակիցների ցուցակ
9-րդ դաս
- Մանուկյան Ալեքսան
- Գալստյան Էդիտա
- Ոսկանյան Ատոմ
- Մկրտչյան Միլենա
- Հովհաննիսյան Գրիգոր
10-րդ դաս.
- Նավասարդյան Վիկտորիա
- Ստեփանյան Դավիթ
- Նիկոլյան Գարեգին
- Ասատրյան Սիրանուշ