ՀՐԱՄԱՆ N 17
10.02.2017թ.
- Հերմինե Անտոնյանի, Գևորգ Հակոբյանի ներկայացմամբ հաստատել ամենամյա հանրակրթական Դիջիթեք, բնագիտատեխնիկական ստուգատեսների մրցանակակիրների ցուցակները (հավելված 1, հավելված 2).
- մրցանակները, խրախուսական մրցանակները և պարգևները հատկացնել 2017 թ. ընթացքում՝ մրցանակակրի ընտրությամբ, կրթահամալիրի, դպրոցի ուսումնական օրացույցով որոշված արտագնա ճամբարի, պլեների, ստեղծագործական հավաքի, ճամփորդության հայտով, կամ մրցանակակրի հայտով՝ որպես կրթահամալիրի լողավազանի լողի կտրոն.
- հաստատել մրցանակների արժեքը.
- մանկավարժական աշխատողին՝ մրցանակ՝ 40.000 ՀՀ դրամ, խրախուսական մրցանակ՝ 30.000 ՀՀ դրամ.
- սովորողին՝ մրցանակ՝ 20.000 ՀՀ դրամ, խրախուսական մրցանակ՝ 15.000 ՀՀ դրամ.
- դասարանին, ակումբին, ստեղծագործական այլ խմբի՝ մրցանակ՝ 30.000 ՀՀ դրամի սահմանում, խրախուսական մրցանակ՝ 20.000 ՀՀ դրամի սահմանում, ճամփորդություն Սևանի հանրային լողափի ընդգրկմամբ, դասարանական-խմբային լող կրթահամալիրի փակ լողավազանում, խմբի ընտրությամբ կրթահամալիրի, դպրոցի ուսումնական օրացույցով որոշված արտագնա ճամբարի, պլեների, ստեղծագործական հավաքի, ճամփորդության մասնակցություն.
- ձմեռային մարզական ստուգատեսի արդյունքներով, Միքայել Ղազարյանի ներկայացմամբ (հավելված 3), պարգևատրել կրթահամալիրի դպրոցներին 100.000-ական դրամի մարզական գույքով, դպրոցների՝ փետրվարի 25-ի ձմեռային խաղերի թիմերին՝ խաղերի նախապատրաստման անվճար ծառայություններով (տրանսպորտային փոխադրում, մարզումներ)։
Հիմք՝ կրթահամալիրի տնօրենի «2017թ. հունվարյան ստուգատեսների արդյունքների ամփոփման մասին» հրամանը, ամենամյա բաց «Հանրակրթական Դիջիթեք 2017», «Բնագիտա-տեխնիկական ստեղծագործության» 4-րդ, հանրակրթական մարզական 4-րդ ստուգատեսների մրցանակային հանձնաժողովների որոշումը։
Կրթահամալիրի տնօրենի պաշտոնակատար` Ա. Բլեյան