ՀՐԱՄԱՆ
13․01.2017թ.
Ինֆորմատիկայի հանրապետական օլիմպիադայի կրթահամալիրում դպրոցական փուլը պատշաճ կազմակերպելու նպատակով.
- ինֆորմատիկայի հանրապետական օլիմպիադայի դպրոցական փուլի կազմակերպման պատասխանատու ճանաչել Հերմինե Անտոնյանին.
- դպրոցական փուլի անցկացման պատասխանատու ճանաչել Հասմիկ Նալբանդյանին
- դպրոցական փուլը կազմակերպել 2017թ. փետրվարի 14-ին, ժամը՝ 13:00 կրթահամալիրի ավագ դպրոցի ընթերցասրահում.
- մասնակից սովորողներին (ցուցակը կցվում է) դպրոցների գրասենյակների միջոցով անհատապես տեղեկացնել օրվա, ժամի և տեղի մասին. սովորողները գալիս են իրենց անհատական գործիքներով և ունենում են գրիչ.
- Հերմինե Անտոնյանին` օլիմպիադայի ավարտից հետո, մինչև ժամը 17:00, լրացված պատասխանների թերթիկները՝ մեկ ընդհանուր փակ փաթեթով, հանձնել Ֆիզմաթ դպրոց (փաթեթի վրա գրել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր).
- Մարթա Ասատրյանին՝ ապահովել հիգիենիկ, ջեռուցվող, օդափոխվող միջավայր, խմելու ջուր, առաջին օգնության բուժծառայություն.
- օլիմպիդայի լուսաբանումը կազմակերպել կրթահամալիրի կայքում սովորողների միջոցով:
Կրթահամալիրի տնօրենիպաշտոնակատար` Ա. Բլեյան
Մասնակիցների ցուցակ
10-րդ դաս.
- Սարգսյան Նանե
9-րդ դաս.
- Իսախանյան Նարեկ