Հերթական հինգշաբթին ինձ հարցրին՝ ընկեր Հռիփսիմե, վաղը գնու՞մ ենք Մայր դպրոց՝ «Տիգրան Հայրապետյան» գրադարան, պատասխանը եղավ՝ այս անգամ չենք գնա: Չգիտեմ՝ մտքում ինչեր ասացին, միայն դժգոհ դեմքերից հասկացա, որ կուզեին գնալ: Սպասված ուրբաթ օրը եկավ ընթերցանության ժամը, բայց ընթերցանության ժամին մեկ էլ բերին ու ինձ հասցրին մի գեղեցիկ տուփ՝ վրան «Շրջիկ գրադարան» մակագրությամբ: Մի խի՜նդ, մի ուրախությու՜ն… Անակնկալը ստացված էր:
Շարունակություը կարդա ՝ Հռիփսիմե Գալստյանի բլոգ