Ֆրանսիացի աստղագետները հայտնագործել են մի մոլորակ, որում կյանքի համար անհրաժեշտ ամեն ինչ կա: Սակայն այդ մոլորակի պայմանները տարբերվում են երկրայինից:
Մթնոլորտը խիտ է, իսկ լույսը՝ աղոտ: Ծրագրային մոդելավորումը ցույց է տվել, որ այնտեղ կարող է լինել կենդանի օրգանիզմների զարգացման համար անհրաժեշտ ջուր:
Առայժմ անհնար է հաստատել կամ ժխտել. այդ մոլորակը Երկրից հեռու է 20 լուսային տարի, և ոչ մի ժամանակակից հեռադիտակ չի տեսնում կամ չի դիտում այն։ Այս լուրը հաղորդել է «Россия 24» հեռուստաալիքը:
Ռուսերենից թարգմանեց Փափազյան Հայարփին, քոլեջ, 2-րդ կուրս