• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մայրենի լեզվի օրեր

Նախագծի տևողությունը՝ փետրվարի 20-մարտի 10:
 Մայրենիի ստուգատես. Աճառյանական օրեր. գրաբարի օլիմպիադա

Նպատակը

  • Հայերենի տարբեր շերտերին անդրադառնալը
  • Մայրենի լեզվի պահպանման խնդիրը արժևորելը
  • Լեզվի զարգացման միտումները ուսումնասիրելը
  • Լեզուն որպես մշակութային արժեք ընկալելը, պահպանելը ու, ըստ արժանվույն, ներկայացնելը

Ուղղությունները

  • Հայոց լեզվի պատմության նախագծեր
  • Ֆլեշմոբ
  • Լրաքաղ
  • «Կլոր սեղան»-քննարկումներ
  • Վարպետության դասեր
  • Տեսադասեր
  • Աուդիո-, տեսա-, ռադիոնյութեր
  • Լեզվաբանական ուսումնասիրություններ. հոդվածներ
  • Հայերենի օլիմպիադաների, մրցույթների մասնակցության նախագծեր
  • Ճամփորդություններ Հայաստանի մարզերում, բարբառների, տեղանունների ( աշխարհագրական անուններ՝ գետա- լճանուններ, լեռնանուններ, լեռնացքների, քարանձավների, գյուղերի ու քաղաքների անունների և այլն) ուսումնասիրություն

 Թեմաները

  • Հայերենի ծագումը, հնդեվրոպական լեզու, դրա տրոհումից առաջացած լեզուներ (տարժամանակյա և համաժամանակյա ուսումնասիրություն)
  • Հայոց լեզվի այսօրվա վիճակը
  • Հայերենն իր երկու ճյուղերով՝արևելահայերեն և արևմտահայերեն
  • Ազգային փոքրամասնությունները Հայաստանում
  • Լեզվի պետական տեսչության դերը
  • Հեռուստատեսության ուժը. Սպասումներ և իրականություն
  • Հայերենը՝ մտածողության ձև, ձոն մայրենի լեզվին, ասույթներ, ասացվածքներ լեզվի մասին
  • Լեզու և հայրենասիրություն, լեզու և ազգային ինքնաճանաչություն
  • Ազգային լեզու և համացանցային լեզու
  • Գրաբարաբանությունները ժամանակակից հայերենում
  • Օտարաբանությունները հայերենում. մաքրամոլությո՞ւն, թե՞…
  • Փոխառյալ բառերը հայերենում
  • Հայոց տեղանունների (բնականուններ, ջրանուններ, մանրատեղանուններ և այլն) վերլուծությունը
  • Դարձվածքների, շրջասությունների ու թևավոր խոսքերի առաջացման աղբյուրները
  • Բառապաշար և ոճ
  • Հայերենի բարբառները. պատումներ բարբառներով
  • Լեզվական սխալներ, խախտումներ
  • Աճառյանի աշխատությունները
  • Այլ թեմաներ։

Աշխատակարգ

Փետրվարի 21՝ Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված ռադիոհաղորդումներ, հարցազրույցներ…
Փետրվարի 22-մարտի 7՝ հոդվածների թողարկում, վարպետության դասեր, կլոր սեղան-քննարկումների, օլիմպիադաների, մրցույթների կազմակերպում, լրաքաղ։
Մարտի 7՝ Հայոց լեզվի օր։

 

Հիմքում՝ 2016 թվի Մայրենի լեզվի օրերը