ՀՐԱՄԱՆ
23.02.2017թ.
ՀՀ ԿԳ նախարարության նախաձեռնությամբ 2017թ. փետրվարի 25-ին կրթահամալիրում կազմակերպվում է ԿԳՆ հեռավար ուսուցման ծրագրի մասնակից դպրոցների ներկայացուցիչների հավաքը։ Հավաքի ծրագիրը, մասնակիցների ընդունելությունը պատշաճ կազմակերպելու համար.
Կրթահամալիրի տնօրենի պաշտոնակատար` Ա. Բլեյան
Հավելված
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Փետրվարի 25
ՀՀ ԿԳ նախարարության կազմակերպած կոնֆերանսը կրթահամալիրի մայր դպրոցում
Մասնակիցներ. ԿԳ նախարարության ընտրած մենթոր 11 դպրոցների և նրանց կցված դպրոցների ներկայացուցիչներ, ԿԳ փոխնարար (մոտ 50 մասնակից)
Կրթահամալիրից. Աշոտ Բլեյան, Գևորգ Հակոբյան, Մարթա Ասատրյան, Մարի Գաբանյան, Սեն Միքայելյան, Տիգրան Պարսիլյան, Զառա Առաքելյան, կրթահամալիրի հետ համագործակցող դպրոցների պատասխանատուներ, միջին և ավագ դպրոցից լրագրողներ:
Նախագիծը սպասարկում են միջին և ավագ դպրոցները:
11:00 մասնակիցների ընդունելություն՝ մասնակցին դիմավորում են կրթահամալիրի մուտքի մոտ, ուղեկցում համերգասրահ, որտեղ գրանցում են, ընդունում վերարկուն, սուրճի, թեյի առաջարկ, առաջարկում մայր դպրոցով շրջայցի:
12:00 համերգասրահում կոնֆերանսի սկիզբ. ԿԳ փոխնախարար Դավիթ Սահակյանի ողջույնի խոսքը
12:10 - 14:00 դպրոցների համագործակցության հաջողված փորձի ներկայացում
14:00 - 14:20 ընդմիջում. Միջին դպրոցի սովորողները ցուցադրում են իրենց տեխնոլոգիական կարողությունները՝ սուրճ, թեյ հատային սնունդ. մայր դպրոցի սրճարան
14:20 - 15:20 խմբային աշխատանքներ.
• առաջին խումբ՝ Հասմիկ Ղազարյանի կաբինետ,
• երկրորդ խումբ՝ Ելենա Սարգսյանի կաբինետ,
• երրորդ խումբ՝ Սիլվա Հարությունայնի կաբինետ,
• չորրորդ խումբ՝ Թամար Ղահրամանյանի կաբինետ:
Խմբերին տրվում են աշխատանքային նեթբուքեր, ապահովում են թեյ, սուրճ:
15:20 - 16:20 արդյունքների ամփոփում համերգային սրահում:
Ամբողջ օրվա ընթացքում մայր դպրոցում ապահովված է Wi-Fi կապ. պատասխանատու՝ Սեն Միքայելյան
Համերգասրահում՝ նոթբուք, պրոյեկտոր, էկրան:
Հերմինե Անտոնյանը իր ակումբի սովորողների հետ ապահովում է տեխնիկական օգնություն աշխատանքային խմբերին: