ՀՐԱՄԱՆ
03․03.2017թ.
Հիմք ընդունելով դպրոցների ղեկավարների և ձմեռային մարզական խաղերի պատասխանատու Միքայել Ղազարյանի հայտը, ս.թ. մարտի 4-ին, ժամը 10.00-16.00, կրթահամալիրի օրացույցով որոշված «Ձմեռային մարզական խաղեր» բաց առաջնության շրջանակներում թույլատրել 4-12-րդ դասարանների սովորողների (45 սովորող) ուսումնական ճամփորդությունը Ջրվեժի անտառապարկ: Ճամփորդության պատասխանատուներ նշանակել Միքայել Ղազարյանին, Բորիս Վարդանյանին և Ալեքսան Մինասյանին, օգնականներ՝ Լուսինե Սարգսյանին, Վարդուհի Հայրյանին, Հասմիկ Պողոսյանին, Գևորգ Գրիգորյանին, Գայանե Սարգսյանին և Սոնա Փափազյանին: Ճամփորդությունը կազմակերպել 35 ՏՏ 514 ՊԱԶ և ԿՎԶ 604 ՍՏ 65 մակնիշի մեքենաներով, վարորդ` Թաթուլ Մեհրաբյան (հեռ. 091 59 04 70) և Ռաֆիկ Արզումանյան (հեռ. 095 96 20 07): Ճանապարհածախսը՝ 15.000 (տասնհինգ հազար) դրամ, տրամադրել 2017թ. ծախսային ծրագրի «Ուսումնա-հայրենագիտական ճամփորդություններ» ուղղություններից:
Մասնակիցների ցուցակ
Ավագ դպրոց . պատասխանատու՝ Լուսինե Սարգսյան
Միջին դպրոց. պատասխանատու՝ Վարդուհի Հայրյան
Հարավային դպրոց-պարտեզ. պատասխանատու՝ Հասմիկ Պողոսյան
Արևելյան դպրոց-պարտեզ. պատասխանատու՝ Գայանե Սարգսյան
Արևմտյան դպրոց-պարտեզ. պատասխանատու՝ Սոնա Փափազյան
Հյուսիսային դպրոց-պարտեզ. պատասխանատու՝ Գևորգ Գրիգորյան
Կրթահամալիրի տնօրենի պաշտոնակատար` Ա. Բլեյան