ՀՐԱՄԱՆ
21.04.2017թ.
Թբիլիսիի թիվ 98 դպրոցի սովորողների և ուսուցիչների 25 հոգիանոց խումբը (ցուցակը կցվում է) «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» 2017թ. ծրագրով նախատեսված «Էկոտուր 2017» նախագծով ապրիլի 25-29-ը Երևանում հյուրընկալվելու է կրթահամալիրում: Ընդունելությունը պատշաճ կազմակերպելու նպատակով.
- ընդունելության ծրագրի համակարգումը ստանձնում է կրթահամալիրի տնօրենը.
- ընդունելության, նախագծերի պատասխանատու ճանաչել դպրոցների, քոլեջի ղեկավարներին, վրացախոսների ակումբին.
- հաշվի առնելով նախագծի առանձնահատկութունը՝ ընդունելության ծրագիրը հրապարակել օրական՝ ամեն օր քննարկելով հաջորդ օրվա ծրագիրը մասնակիցների հետ. ծրագրում նախատեսել՝
- նախագծի մասնակիցների ամենօրյա աշխատանքը «Գետը քաղաքում» նախագծով.
- «Գետը քաղաքում» նախագծով ամենօրյա քննարկում-ներկայացումներ
- նախագծի մասնակիցների խմբերի պարտիզապուրակային աշխատանքը կրթահամալիրի մասնաճյուղերում.
- քայլարշավներ Հրազդանի քաղաքային հունով.
- թափառումներ Երևանում.
- համատեղ պարապմունքներ՝ մարզական, մշակութային.
- ժամանող խմբին դիմավորել Սևանում՝ Հրազդանի ակունքի մոտ. պատասխանատու՝ Էմանուել Ագջոյան.
- հյուրերի գիշերակացը կազմակերպել կրթահամալիրի Դպրոց-պարտեզի (պատասխանատու` Տաթև Աբրահամյան) կրթական փոխանակումների կացարանում․
- սնունդը` նախաճաշ և ընթրիք, յուրաքանչյուրին 300-ական դրամի չափով կազմակերպել՝ կացարանների խոհանոցում, ճաշ` 500-ական դրամի չափով՝ ըստ ծրագրի.
- հրամանին անհատապես ծանոթացնել ընդունելության բոլոր պատասխանատուներին։
Կրթահամալիրի տնօրենի պաշտոնակատար` Ա. Բլեյան