ՀՐԱՄԱՆ
27․04.2017թ.
Կրթահամալիրի և Արմավիրի մարզի Մարգարա գյուղի միջնակարգ դպրոցի համագործակցության շրջանակներում.
- 2017թ. ապրիլի 28-ին Մարգարա գյուղ գործուղել.
- դասավանդողներ Լիանա Հակոբյանին, Վեներա Խառատյանին և Մարինե Ամիրջանյանին․
- Արևելյան դպրոցի սովորողներ Վռամ Բաբայանին, Լևոն Ղալամքարյան, Հրաչ Ղալամքարյանին, Արշակ Առուստամյանին, Հայկ Արշակյանին, Գրիգոր Գևորգյանին․
- Ավագ դպրոցի սովորողներ Շուշան Ադամյանին, Նարե Մամիկոնյանին, Հովհաննես Մելիքյանին, Գևորգ Հովհաննիսյանին, Միքայել Ղարագյոզյանին, Գոռ Օսեյանին, Վրեժուհի, Խաչիկյանին, Մարիամ Խաչանյանին․
- Խմբի ղեկավար նշանակել Լիանա Հակոբյանին:
- Լիանա Հակոբյանի ներկայացմամբ հաստատել ծրագիրը (հավելված)։
- Դպրոցների ղեկավարներին՝ կազմակերպել դասավանդողների ուսումնական պարապմունքների փոխարինումը, սովորողների համար այն դիտել որպես ուսումնական պարապմունք «Սովորող-սովորեցնող» նախագծով:
- Մասնակիցներն իրենց բլոգներում ներկայացնում են գործուղման լուսաբանումը:
- Խմբի մեկնումը` ապրիլի 28-ին, ժամը 10:00, Մայր դպրոցի բակից, վերադարձը՝ ժամը 14:30։
- Գործուղման մասնակիցների տեղափոխումը կազմակերպել Ֆորդ 10 ՍՕ 908 մակնիշի մեքենայով, վարորդ` Արամ Հարությունյան (հեռ. 077 74 76 55)։
- Ճանապարհածախսը՝ 27.000 (քսանյոթ հազար) դրամ, վճարել «Փորձարարական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի 2017թ․ միջոցներից:
Կրթահամալիրի տնօրեն՝ Ա. Բլեյան
Հավելված
ԾՐԱԳԻՐ
- Բլոգային ուսուցում. պատասխանատուներ` Հակոբյան Լիանա, Մարինե Ամիրջանյան և ընկերներ.
- Մարգարա գյուղի սովորողների և դասավանդողների մեկ միասնական բլոգի գործածում, նյութի տեղադրում. պատասխանատուներ` Մարինե Ամիրջանյան և ընկերներ.
- Օգնել քիմիայի ուսուցչին մասնագիտական զարգացման հարցում. պատասխանատու` Վեներա Խառատյան.
- Քիմիական նյութերով փորձեր, ջրի ֆիզ-քիմիական չափումներ. պատասխանատու` Վեներա Խառատյան, ավագ դպրոցի սովորողներ.
- 7-9-րդ դասարանի համար նախատեսված, քիմայի տեսադասերի, փորձերի էլեկտրոնային փաթեթի հանձնում. պատասխանատու` Վեներա Խառատյան.
- Փորձի նկարահանում, մոնտաժ - պատասխանատու` Լիանա Հակոբյան, ավագ դպրոցի սովորողներ.
- Կլոր սեղան՝ արդյունքներ, անելիք, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր մայիսյան հավաքի մասնակցության նախագիծ։