ՀՐԱՄԱՆ
13.07․2017թ.
«Սեբաստացիներ» հիմնադրամը կրթահամալիրի 12 սովորողի տրամադրել է (հավելված 1) Իզմիրի միջազգային տիեզերագիտական ճամբարի մասնակցության կրթաթոշակ. խումբը պատրաստ է մեկնելու (հավելված 2)։ «Սեբաստացիներ» հիմնադրամի սահմանած կարգով և մշակած երթուղով (հավելված 3), ծնողների գրավոր համաձայնությամբ, խումբը մեկնում է Իզմիր ս.թ. հուլիսի 15-ին։ Սովորողների տեղափոխումը Երևան-Իզմիր-Երևան երթուղով կազմակերպում են մասնակիցների ծնողները: Այդ նպատակով.
- ճամփորդության և ճամբարի մասնակցության ծրագիրը ճանաչել ուսումնական նախագիծ սահմանված կարգով այն լուսաբանելով mskh.am-ում.
- նախագծի ղեկավար նշանակել նախապատրաստական աշխատանքները կազմակերպողներին՝ Հերմինե Անտոնյանին և Մարգարիտ Սարգսյանին.
- ընդունել ի գիտություն ղեկավարների ներկայացրած ճամփորդության երթուղին ու ծրագիրը, որն արժանացել է ծնողների հավանությանը.
- հրամանին անհատապես ծանոթացնել մասնակից սովորողների ծնողներին.
- Ընդունել ի գիտություն, որ ղեկավարների ճանապարհածախսը վճարել են կրթահամալիրը և կրթահամալիրի արհեստակցական կազմակերպությունը․
- նախագծի ղեկավարներին` վերադարձից հետո ներկայացնել մանրամասն հաշվետվություն։
Կրթահամալիրի տնօրեն՝ Ա. Բլեյան