ՀՐԱՄԱՆ
19.12.2017թ.
Կրթահամալիրի նետաձգության մարզիչ Գևորգ Հազարումյանին և երկարացված օրվա կազմակերպիչ Արաքսյա Հովհաննիսյանին թույլատրել 2017թ. դեկտեմբերի 20-26-ին Վրաստանի Թբիլիսի քաղաքում մասնակցել նետաձգության ձմեռային միջազգային մրցաշարին։ Այդ օրերին նրանց բացակայությունը համարել հարգելի՝ պահպանելով աշխատավարձը։
Միքայել Ղազարյանին, Շամիրամ Պողոսյանին՝ կազմակերպել Գևորգ Հազարումյանի և Արաքս Հովհաննիսյանի փոխարինումը։
Կրթահամալիրի տնօրեն` Ա․ Բլեյան