ՀՐԱՄԱՆ
21․12.2017թ.
Կրթահամալիրը Վրաստանի ուսուցիչների և գիտնականների ազատ արհմիությունից դեկտեմբերի 22-24-ին Բակուրիանիի ձմեռային մանկավարժական ճամբարին 6 հոգիանոց խմբով մասնակցության հրավեր է ստացել։
Այդ նպատակով․
- հաստատել ճամբարի մասնակիցների խումբը (հավելված)․
- խմբի ղեկավար նշանակել Տաթև Աբրահամյանին․
- ճամբարի մասնակցությունը խմբի համար դիտել որպես Ձմեռ պապի մրցանակ.
- խմբին՝ պատրաստ լինել ճամբարում մանկավարժական քննարկումների ժամանակ ներկայացնելու կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերը տեսանյութերով, mskh.am ցանցի նյութերով․
- խմբի մեկնումը Թբիլիսի` դեկտեմբերի 22-ին, ժամը 6:30, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից Երևան - Սևան – Դիլիջան - Բագրատաշենի անցակետ - Թբիլիսի երթուղով, վերադարձը՝ Թբիլիսի – Բագրատաշենի անցակետ – Այրում – Վանաձոր – Սպիտակ – Երևան երթուղով, դեկտեմբերի 24-ին, ժամը՝ մինչև 20:00.
- մասնակիցների տեղափոխումը Թբիլիսի կազմակերպել Mazda mpv 35 NL 573 մակնիշի մեքենայով, վարորդ` Վահագն Սիրեկանյան, կրթահամալիրի արհեստակցական կազմակերպության միջոցով․
- տեղափոխմանումը Թբիլիսի-Բակուրիանի և վերադարձը, գիշերակացը և սնունդը ճամբարում կազմակերպում է հրավիրող կողմը, մասամբ՝ մասնակիցները․
- դպրոցների ղեկավարիներին՝ կազմակերպել նախագծի մասնակիցների ուսումնական աշխատանքի փոխարինումը դեկտեմբերի 22-ին։
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան
Հավելված 1
Մասնակիցների ցուցակ
- Տաթև Աբրահամյան – ղեկավար
- Միքայել Ղազարյան – մազադպրոցի ղեկավար
- Տաթև Համբարյան - մարզիչ
- Արև Բալջյան – տեխնոլոգ-ուսուցչի օգնական
- Անահիտ Ամիրխանյան - դաստիարակ
- Վարդուհի Օսիպով - դաստիարակ