1-ին, 3-րդ ուսումնական շրջաններ
Կրթահամալիրի դպրոց-պարտեզների ուսումնական պլանի համաձայն բնագիտությանը շաբաթական հատկացվում է 2 ժամ: Ուսումնական պլանի պարզաբանումներում գրված է. «Բնագիտության ուսուցումը կազմակերպվում է բնագիտական, բնապահպանական, բույսերի և կենդանիների խնամքի նախագծերի ձևով, ուսումնական ագարակում, լաբորատոր պայմաններում, փորձի հիման վրա»:
Սովորողի ընտրությամբ շաբաթական 4 ժամով՝ կենդանաբան-բուսաբանի, պարտիզպանի գործունեություն, բնագիտական-տեխնիկական ստեղծագործություն:
Սովորողներին ներկայացվող նախագծերի ուղղություններն են.
- պարտիզապուրակային գործունեություն. կազմակերպվում են դպրոց-պարտեզների տարածքներում, ղեկավարում է դպրոց-պարտեզի պարտիզպանը, սովորողների խումբը մինչև 10 հոգի
- կենդանիների խնամք. կազմակերպվում է դպրոց պարտեզներում, կրթահամալիրի ագարակում․ սովորողների խումբը մինչև 10 հոգի
- բույսերի խնամք. կարզմակերպվում է դպրոց-պատեզներում, դրանց այգիներում.սովորողների խումբը մինչև 10 հոգի
- բնապահպանական նախագծեր, էկո ակումբներ. կազմակերպվում են թաղամասում, Երևանում, Հանրապետությունում
- բնագիտական ֆիլմերի դիտում աստղացուցարանում. սովորողների խումբը մինչև 15 հոգի:
- բնագիտական փորձերը իրականացվում են գործունեության ընթացքում՝ ուղղված են նոր բույսերի, կենդանիների խնամելուն, տարբեր նյութերի, կերերի ազդեցությանը բույսերի, կենդանիների վրա:
- սովորողների բանավոր խոսքը զարգացնելու համար յուրաքանչյուր սովորող ամիսը մեկ անգամ պատրաստում է մեկ ելույթ բնագիտական թեմայով՝ իր ընտրությամբ: Նյութը տեսֆիլմի կամ ձայնագրության ձևով: Դասավանդողները, դպրոց-պարտեզի կազմակերպիչները բովանդակային, տեխնիկական օգնություն են ցույց տալիս սովորողներին:
Դասավանդողները մասնաժողովի յուրաքանչյուր ամսվա նիստին ներկայացնում են հաջորդ ամսվա իրենց նախագծերը: Սովորողները յուրաքանչյուր պարապմունքից հետո իրենց բլոգներում գրում են այդ օրվա պարապմունքի մասին: Դասավանդողները պարտադիր ծանոթանում են սովորողների գրառումներին, անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կատարում նախագծերում, օգնում սովորողներին: