Ուսումնական պլաններով որոշված կարգ
mskh.am-ի աշխատակարգի լրացում
- mskh.am-ում կան բաժիններ՝
- Օրացույց ՝ տարեկան, ամսական օրացույցներով,
- Հունվար, Փետրվար, Մարտ, Ապրիլ, Մայիս, Հունիս, Հուլիս, Օգոստոս, Սեպտեմբեր, Հոկտեմբեր, Նոյեմբեր, Դեկտեմբեր ամիսների՝ օրվա աշխատակարգերով։
- Կրթահամալիրի ուսումնական տարվա ուսումնական օրացույցը մշակվում է մանկավարժության կենտրոնում՝ ուսումնական նախագծերի, դպրոցների, մասնախմբերի, ուսումնական կենտրոնների ղեկավարների մասնակցությամբ։ Օրացույցը հաստատում է կրթահամալիրի տնօրենը՝ մինչև ուսումնական տարվա մեկնարկը։ Ուսումնական տարվա ընթացքում ուսումնական օրացույցում փոփոխություններն արվում են միայն կրթահամալիրի տնօրենի թույլտվությամբ։ Կրթահամալիրի օրացույցը հրապարակում է կրթահամալիրի մանկավարժության կենտրոնը։
- Ուսումնական օրացույցի հավելվածներն են դպրոցների, ուսումնական կենտրոնների, ստուգատես-ստեղծագործական հավաքների ամսական օրացույցները։ Դրանք կազմում և հրապարակում են դպրոցների, ուսումնական կենտրոնների ղեկավարները՝ ուսումնական նախագծերի, ստուգատես-ստեղծագործական հավաքների աշխատակարգերի հիման վրա։
- Կրթահամալիրի ամսվա ուսումնական օրացույցը կազմվում է մինչև նախորդ ամսվա վերջին շաբաթվա երեքշաբթի օրը՝ կրթահամալիրի մասնաժողովի նիստը։ Օրացույցը կազմվում է կրթահամալիրի տարեկան, դպրոցների, ուսումնական կենտրոնների ամսական օրացույցների, ուսումնական նախագծերի, ստուգատես-ստեղծագործական հավաքների՝ հրապարակված ծրագրերի-աշխատակարգերի հիման վրա։ Օրացույցը հրապարակում է մանկավարժության կենտրոնը։ Օրացույցում հիմնավորված լրացումներ, փոփոխություններ արվում են ուսումնական շաբաթվա նախորդ ուրբաթ օրը։ Փոփոխություններն առաջարկում են դպրոցների, ուսումնական կենտրոնների ղեկավարները՝ ուսումնական նախագծերի, ստուգատես-ստեղծագործական հավաքների ղեկավարները։
- Կրթահամալիրի օրվա աշխատակարգը կազմվում է ամսվա օրացույցի, դպրոցների, ուսումնական նախագծերի, ստուգատես-ստեղծագործական հավաքների օրվա աշխատակարգերի հիման վրա։ Օրվա աշխատակարգում գործերը ներառվում են հղումներով։
Օրվա աշխատակարգը հրապարակվում է նախորդ աշխատանքային օրը՝ մինչև 13։00՝ որպես նախագիծ։ Դպրոցների, ուսումնական կենտրոնների, ուսումնական նախագծերի, ստուգատես-ստեղծագործական հավաքների ղեկավարները մինչև 15։00 դրանում լրացում առաջարկում են գրավոր՝ հղում-հիմնավորումով։ Դրանից հետո ուսումնական օրացույցում փոփոխություն արվում է միայն կրթահամալիրի տնօրենի թույլտվությամբ