Օգոստոսի 20-ից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տեխնոլոգիական կրթության Միջին դպրոցում մեկնարկում է ընդունելության մուտքի ճամբարի II փուլը:
Առաջին փուլի հայտարարությանը ծանոթացեք հետևյալ հղմամբ։
Մուտքի եռօրյա ճամբարը նախատեսված է բոլոր այն պատանիների համար, ովքեր ուզում են սովորել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցում:
Ճամբարականների անհրաժեշտ մեդիահմտությունների ուսուցումը և գորունեությունը կազմակերպվելու է «Սովորող-սովորեցնող» նախագծով:
Միջին դպրոցի Մուտքի եռօրյա ճամբարի գործունեությունն ընդգրկում է.
- առավոտյան ընդհանուր պարապմունքի միջոցով պարերգի ուսուցում
- շրջակա միջավայրի խնամք, պարտիզա-պուրակային ամենօրյա գործունեություն
- համակարգչային ծրագրեր, բլոգավարություն
- ուսումնական պլանով որոշված՝ սովորողի ընտրությամբ գործունեություն (գործունեությունների ծրագրերի, միջավայրի ներկայացում, ընտրություն):
- տեխնոլոգիա
- սովորողի ընտրությամբ մարզաձև (մարզաձևերի ներկայացում, ընտրություն)
- օրվա լուսաբանում՝ պատումով, ռադիոնյութով, տեսանյութով
- անհատական ուսումնական պլանի կազմում:
- Ճամբարն ավարտվում է հայրենագիտական ճամփորդություն-բարձունքի հաղթահարմամբ։