Աշոտ Բլեյան՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն
Ցուցադրությունը՝ կրթահամալիրի տնօրենի բլոգում։
Համառոտ բովանդակությունը
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Ստեղծողի մոբիլ դպրոց
- Կրթությունը՝ հայացքի փոխանցո՞ւմ, թե՞ հայացքի ձևավորում
- Հմտություններ այսօր ապրող մարդուն իր կյանքի, իր հասարակության խնդիրները լուծելու
- Համացանցը՝ ուսուցիչ, անհատական կապերի հաստատման գործիք
- Բաց սահմաններ.
- Կրթություն գործունեությամբ…
Հայացքի ձևավորման ուսումնական գործիքները
- Լեզուների ուսուցում. օտար լեզուների լայն ընտրություն. հավասար հնարավորություններ
- Կրթական փոխանակումներ.
- Միջմշակութային հաղորդակցության ուսումնական նախագծեր
- Միջազգային ուսումնական նախագծեր, ստեղծագործական հավաքներ, ճամբարներ
- Միջմշակութային հաղորդակցություն
- Հակամարտությունից՝ կամուջներ
- Համատեղ իրականացվող ամենամյա ուսումնական նախագծեր
Առաջարկություններ
Ադրբեջանցի գործընկերներին
- «Հակամարտությունից՝ կամուրջներ» ուսումնական նախագծեր
Ադրբեջանում վերաբնակված հայաստանցի ադրբեջանցիների, նրանց հայաստանյան կենցաղի, ընկերության, բարի հիշողությունների ներկայացում համացանցում։
- Նախկինում հայաբնակ ադրբեջանական գյուղերում հայկական հետքերի ներկայացում։
Վրաստանցի գործընկերներին
- «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագրի տարածում հայ-վրացական ակումբների միջոցով Վրաստանում՝ Թբիլիսիում, Բոլնիսում, Բաթումում, Սամցխե-Ջավախեթում, և Հայաստանում՝ Գյումրիում, Վանաձորում, Նոյեմբերյանում։ Ակումբները կարող են գործել դպրոցներում և կրթական-մշակութային այլ հաստատություններում։
- «Տոները՝ միասին» ուսումնական նախագծեր։
Թուրքիայի գործընկերներերին
- Մանկավարժական, պատանեկան ստեղծագործական, ազգագրական հայ-թուրքական հավաքների կազմակերպում Ստամբուլում և Երևանում։
- Միջմշակութային հաղորդակցության պատանեկան ուսումնական նախագծերի կազմակերպում-ներկայացում։
- Հայ-թուրքական հանրակրթական փոխանակումներ։
DAAD-ին
- Դրամաշնորհային ծրագրերով աջակցել հանրակրթական հաստատություններին, սովորողների-ուսուցիչների նախագծային խմբերին ուսումնական նախագծերի իրականացման համար։
- Կազմակերպել միջազգային ճամբարներ-ստեղծագործական հավաքներ ուսումնական նախագծերի մասնակից պատանիների համար։
Ցուցադրության անգլերեն տարբերակը
Ցուցադրության ռուսերեն տարբերակը։