«Երևան-Ստամբուլ» կրթական փոխանակումների ծրագրով կրթահամալիրի Ավագ և Միջին դպրոցների նախագծային խմբերն արդեն Թուրքիայում են։ Տեղեկացնում են, որ եղանակը պայծառ է, գործընկերները՝ հյուրընկալ, քաղաքը՝ հետաքրքիր։
Հիշեցնենք, որ 6-12-րդ դասարանների սովորողները, ուսուցիչները Թուրքիա են մեկնել Ստամբուլի Կենդրոնական և Կարագյոզյան վարժարանների հրավերով՝ նախագծային գործունեություն իրականացնելու։ Այս անգամ աշխատելու են հետևյալ նախագծերի շուրջ՝ Երկու պատմություն և մեկ սահման», «Նախակաղանդ Ստամբուլում»։
Մեր խմբերին լավ են դիմավորել, սովորողները հասցրել են ընկերանալ։ Դրական տրամադրությունը՝ լուսանկարներում։