«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Մարթա Աասատրյանի պատումը՝ բլոգում․
․․․Կրթական փոխանակման նախագծով այս անգամ կրթահամալիրի Ավագ դպրոցն իր կամարուրջը գցեց դեպի Կեդրոնական վարժարան: Վարժարանը հիմնվել է 1886 թվականին, Կոստանդնուպոլսի Ղալաթիո թաղամասում: Ստամբուլում գործող հայկական առաջնակարգ կրթական հաստատությունն է համարվում և շարունակում է նախնիների ավանդույթները: Տարեցտարի Ստամբուլում կրճատվում են հայկական դպրոցները: Ազգային Կեդրոնական վարժարանն իր վաղեմի և այժմյան համբավով մնում է դեռևս կայուն և նախընտրելի:
Վարժարանի տնօրինուհի տիկին Սիլվայի ջանքերով կրթահամալիրի սովորողները մեկշաբաթյա ուսումնական ծրագիր ունեցան Ստամբուլում, որի ընթացքում հնարավորություն ունեցան շփվելու Պոլսի լավագույն վարժարանի իրենց տարեկից սովորողների հետ: Մասնակցեցին վարժարանի ուսումնական պարապմունքներին, ծանոթացան կրթական ծրագրերին, ուսումնական գործընթացին: Բացի վարժարանում ունեցած գործունեությունից տիկին Սիլվան կարևորել էր այցելություններն ինչպես հայկական, այնպես էլ թուրքական վարժարաններ, թուրքական համալսարան: Պետք է հայաստանցիները տեսնեն, ինչ միջավայրում են ապրում ու մեծանում Պոլսում ապրող իրենց տարեկիցները: Կրթական այս կամուրջն ավելի բանուկ է դառնում հենց այսպիսի կապերի ու այցելությունների շնորհիվ: