Մարտի 25-29
Մանկավարժական նորարարության «Բարեկամություն» ճամբարը կազմակերպվում է մարտի 25-29-ին՝
- կրթահամալիրում՝ Երևանում, կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնում (Վայոց ձորի մարզ, Հերմոն) հանրակրթական դպրոցի մանկավարժական աշխատողների, նախադպրոցական հաստատության մանկավարժական աշխատողների ջոկատներով, նախագծային խմբերով
- մարզերում՝ հեղինակային կրթական ծրագրի «Բլեյան» ցանցով հետաքրքրված դպրոցի-մանկապարտեզների հրավերով, կրթական փոխանակումների ծրագրով։
Ճամբարի բովանդակությունը Երևանում և մարզերում՝
- Նախագծային ուսուցում. գարնանային ուսումնական նախագծեր
- Բլոգային ուսուցում, մեդիակրթության այլ հարթակներ (google, onedrive, այլ)
- Հանրակրթության կազմակերպման խնդիրներ-լուծումներ, մանկավարժական նորարար փորձ. կլոր սեղան-քննարկում
Երևանի, Հայաստանի մարզերի դպրոցների աշխատողներին խնդրում ենք ճամբարի մասնակցության համար մինչև մարտի 22-ը լրացնել առցանց հայտը: Կարիք ունեցողները կօգտվեն կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարաններից: Ճամբարը կազմակերպվում է կրթահամալիրի աշխատողների արհեստակցական կազմակերպության գործընկերությամբ։
Րաֆֆու 57, 74 72 46, 094567649, info@mskh.am
Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի