Այսօր մենք օրը շատ լավ սկսեցինք։ Հիանալի ֆրանսիական նախաճաշից հետո մենք ճամփա ընկանք դեպի Վերսալ։ Փարիզում և Սևրում ճանապարհները բավականին նեղ են, շատ մարդիկ հեծանիվներով են աշխատանքի գնում, բայց Վերսալում փողոցներն ընդարձակ են, մաքուր, տները՝ գեղեցիկ, բայց ոչ շատ բարձրահարկ։ Մի քանի ժամ հերթ կանգնելուց հետո մեզ հաջողվեց վերջապես ներս մտնել։ Ամեն ինչ շքեղ էր, գեղեցիկ․․․
Գրառում է Կարինե Թևոսյանը։ Նկարաշարը՝ բլոգում։