Օրերս` Դպրոց-պարտեզի այգում, ծաղկամաններում, ցանեցինք միամյա և բազմամյա ծաղիկների սերմեր: Ծաղիկների սերմեր ցանեցինք նաև անիվ-ծաղկամաններում, ինչպես նաև վաղուց հատված ծառից նվեր մնացած կոճղի վրա` այն օգտագործելով որպես ծաղկաման: Հույս ունենք, որ ծաղիկները կսիրեն իրենց նոր միջավայրը ու կգունավորեն այն:
Այսօր Նարեն հյուրընկալվեց նորաբաց, ջերմ ու լուսավոր ընթերցասրահում: Մի նոր գիրք ձեռք բերեցինք, մեկն էլ նվեր ստացանք և իհարկե, կարդացինք անչափ հետաքրքիր բնագիտական մի գիրք: