,,Պարտեզը,, շնորհավորում է բոլորի ամանորը, սկսում է օլիմպիական անականկալների շարքը՝ արձագանքներ աշնանային օլիմպիադայից, և սպասում ձմեռային ,,Օլիմպիկների,,:
Շնորհավոր աշխարհի իմ բոլոր ծանոթների ու չծանոթների Նոր տարին: Այս ծառը ծիրանի ծառ է: Ես այն տոնածառ եմ դարձրել կոշիկներով: Ծիրանը ձեզ՝ ուտելու, կոշիկը՝ ճամփորդելու ու լիքը քայլելու ու լավ ճամփեքով անցնելու համար: Հա, երկար ճամփեքով, ուրախ ճամփեքով, գործի ճամփեքով անցնեք:
Ավարտվեց դասվար-դաստիարակների մրցույթի առաջին փուլը: Երկրորդ փուլ անցած մասնագետները աշխատում են դասարաններում՛ ըստ իրենց ներկայացրած նախագծերի: Նրանց օրական հաշվետվությունները ամեն օր կարող եք տեսնել «Պարտեզ» ենթակայքում:
Դասվար-դաստիարակների մրցույթի մասնակիցներ. 2-րդ փուլ
Չնկատեցինք էլ, թե ինչպես անցավ առաջին շաբաթը: Ահա բառերը, որոնցով կարելի է այն բնութագրել՝ գործնական, մեթոդական, աշխատանքային, ուրախ, թեթև, ստեղծագործական, բարեկամական…ուսուցանող:
Կրթահամալիրի կայքում դրված նյութերի մի մասը կարող է թվաբանական խնդրի լավ «թեմա» դառնալ: Ուրեմն՝ առաջադրանք բոլորիս. այսուհետ ամեն օր կայքում տեղադրված նյութերի վերաբերյալ խնդիրներ ստեղծել և տեղադրել կայքում: Աիդա Պետրոսյան Պարտեզ