• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ավագ դպրոցի սովորողի ուսումնական ծանրաբեռնվածությունը դասավանդողների գնահատմամբ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի խաղարկային դատարանին

Դատարանի որոշմամբ կրթահամալիրի մանկավարժության կենտրոնն անցկացնում է ուսումնասիրություն ավագ դպրոցի սովորողների ուսումնական ծանրաբեռնվածության վերաբերյալ։

Տեղեկանք 1
 

Ավագ դպրոցի դասավանդողներին էլեկտրոնային փոստով ուղարկվել է հարցում, որտեղ խնդրել ենք գնահատել իրենց կողմից տրվող տնային աշխատանքների կատարման և իրենց առաջարկած հետազոտական-ստեղծագործական աշխատանքի համար անհրաժեշտ ժամանակը։
Ըստ ուսուցիչներից ստացած տեղեկության՝ ավագ դպրոցի սովորողները, որոնք ունեն շաբաթական 34-37 ժամ ուսումնական ծանրաբեռնվածություն (դասացուցակով որոշված պարտադիր պարապմունքներ), դասերին պատրաստվելու համար շաբաթական 26.5-36 ժամվա տնային աշխատանք են ունենում (6 օր՝ օրական 4.5-6 ժամ)։ Ստացվում է, որ ավագ դպրոցի սովորողը ուսումնական պարտադիր աշխատանքով զբաղվում է երկուշաբթիից ուրբաթ օրական 10.5-13 ժամ, շաբաթ օրը` 4,5-6 ժամ։
Ստեղծագործական-հետազոտական աշխատանքով զբաղվող սովորողներն այդ աշխատանքին տրամադրում են շաբաթական առնվազն 2-3 ժամ (եթե մեկ աշխատանք են անում)։

Մանկավարժության կենտրոն