Նախադպրոցականի և կրտսեր դպրոցականի զարգացման ուսկենտրոնի այսօրվա՝ հունվարի 11-ի սեմինար-պարապմունքին քննարկվեց երեք թեմա՝
դասվարների մասնակցությունը ԴիՋիԹեքին
հետամանորյա աշխատանքների կազմակերպում
սովորողի 2011-2012 ուստարվա առաջին կիսամյակի ուսումնական գործունեության արդյունքներն ամփոփելու համար նրա աշխատանքների թղթապանակի բովանդակության ներկայացումը և քննարկումն ըստ դասարանների:
Դասվարները հստակեցրին այն թեմաները, որոնցով աշխատանքներ են ներկայացնելու և խմբերը, որոնք միասին են աշխատելու:
Տիար Բլեյանը մասնակցեց երրորդ հարցի քննարկմանը, որը բավականին բուռն և արդյունավետ անցավ: